1000х90.jpg (78 KB)

ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել Սիրիայում իրադրության վատացման առնչությամբ

Armenpress 21:09, 20 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում իրադրության վատթարացումը, հատկապես Դամասկոսում զինվորականների դեմ իրականացված ահաբեկչությունն ու հրետակոծումն Իդլիբում, լուրջ մտահոգության առիթ են տալիս: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հոկտեմբերի 20-ին հրավիրված ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը:

«Մենք մտահոգությամբ ենք հետևում զինվորականների ավտոբուսի վրա այսօր տեղի ունեցած հարձակման մասին լուրերին, ինչի պատճառով մեծ թվով մարդիկ են մահացել»,- ասել է նա:

Խոսելով Իդլիբում հրետակոծությունների մասին՝ Հաքը հայտարարել է, որ ՄԱԿ-ը դատապարտում է ամեն տեսակի բռնություն:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am