1000х90.jpg (78 KB)

Սահակաշվիլի դեմ Վրաստանի սահմանն ապօրինի հատելու մեղադրանք է ներկայացվել

Armenpress 21:21, 20 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի իշխանությունները երկրի սահմանն ապօրինի հատելու մեղադրանք են ներկայացրել նախկին նախագահ Միխեյիլ Սահակաշվիլիին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սահակաշվիլին սեպտեմբերի 28-ին Ուկրաինայի տարածքից Վրաստան է մտել շոգենավով՝ թաքնվելով կաթնամթերք տեղափոխող բեռնատարի մեջ: Նա ձերբակալվել էր հոկտեմբերի 1-ին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am