Օդի ջերմաստիճանի նվազման կանխատեսումը վերաբերվում է միայն գիշերային ժամերին. Գագիկ Սուրենյան

Armenpress 21:36, 20 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջիկա օրերին ջերմաստիճանի նվազման վերաբերյալ կանխատեսումը վերաբերվում է միայն գիշերային ժամերին։

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ում գրառում է կատարել Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանի նվազում առաջիկա 5 օրերին չի կանխատեսվում։ Ցերեկները սպասվում է այնպիսի ջերմային ֆոն, ինչպիսին այսօր էր»,- նշել է Սուրենյանը։

Ավելի վաղ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացրել էր, որ առաջիկա օրերին սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ նվազում: Մասնավորապես նշվել էր, որ հոկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը և 22-ի լույս 23-ի գիշերն Արարատյան դաշտում` հատկապես Արմավիրում, օդում կանխատեսվում է մինչև -1, հողի մակերևույթին` -3, -4 աստիճան ցուրտ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am