ԱՄՆ-ն պատրաստվում է կորոնավիրուսի դեմ պատվաստել 5-11 տարեկան երեխաներին

Armenpress 21:47, 20 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մոտ ժամանակներս կհայտարարի 5-11 տարեկան երեխաների շրջանում կորոնավիրուսի դեմ պատվաստումներ սկսելու մասին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը:

Նշվում է, որ ԱՄՆ իշխանություններն աշխատում են ողջ երկրում գտնվող շուրջ 200 մանկական հիվանդանոցների ու կլինիկաների հետ, որտեղ էլ նախատեսվում են իրականացնել պատվաստումները:

Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնի մասնագետների կողմից նոյեմբերի սկզբին կայանալիք հանդիպմանը վերջնական որոշման հաստատումից հետո ԱՄՆ շուրջ 28 մլն երեխաներ պատվաստում կստանան Pfizer պատվաստանյութով, որն արդեն կիրառվում է 12-17 տարեկան երեխաների շրջանում:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am