ԱՄՆ-ին սպառնացող ահաբեկչական հարձակումների վտանգը 9/11-ից հետո նվազագույնի է հասել

Armenpress 20:33, 26 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների պաշտպանական գերատեսչությունը հայտնել է, որ երկրում 2001 թվականի սեպտեմբերի 11-ից ի վեր ահաբեկչական հարձակումների վտանգը գտնվում է ամենացածր մակարդակի վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

ԱՄՆ պաշտպանության նախարարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Քոլին Քոլը, Սենատում պատասխանելով հարցերից մեկին այն մասին, թե ԱՄՆ-ին ինչ վտանգ է սպառնում Աֆղանստանում տեղակայված «Ալ-Քաիդա» և «Իսլամական պետություն» խմբավորումների կողմից, ասել է. «ԱՄՆ հետախուզական հանրությունը կարծում է, որ ողջ աշխարհում ԱՄՆ դեմ ահաբեկչական հարձակումների վտանգը 9/11-ի ահաբեկչություններից հետո գտնվում է ամենացածր մակարդակի վրա»:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am