Արագածոտնի մարզպետը հրաժարական է տվել

Armenpress 14:13, 27 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզպետարանը հաստատում է մարզպետ Դավիթ Գևորգյանի՝ ազատման դիմում ներկայացնելու մասին տեղեկությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում մարզպետի տեղակալ Տիգրան Եղիազարյանը նշեց, որ մանրամասները կներկայացնի Դավիթ Գևորգյանը:

«Կա նման բան, կարծում եմ, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում մարզպետն այդ մասին հայտարարություն կհրապարակի»,-ասաց Տիգրան Եղիազարյանը:

Դավիթ Գևորգյանը մարզպետի պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի հոկտեմբերի 16-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am