Չինաստանը չի միանա զինաթափման շուրջ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի բանակցություններին. փորձագետ

Armenpress 14:21, 27 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը երբեք չի միանա ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի հետ եռակողմ երկխոսությանը, քանի որ նրա զինանոցի չափերն անհամաչափելիորեն պակաս են միջուկային զենքի այն քանակության համեմատությամբ, որն ունեն Մոսկվան եւ Վաշինգտոնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է պաշտոնաթող գեներալ-մայոր, Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի ռազմական գիտությունների ակադեմիային առընթեր Պաշտպանական ոլորտում չին-ամերիկյան հարաբերությունների կենտրոնի տնօրեն Յաո Յունչժուն:

«Ես չեմ կարծում, որ Չինաստանը երեւիցե կհամաձայնի միանալ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ զինաթափման շուրջ բանակցություններին կամ երկխոսությանը, որովհետեւ մեր (միջուկային զինանոցի) չափերը տարբեր են, Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը հսկայական զինանոց ունեն, իսկ Չինաստանը միայն փոքր զինանոց ունի»,- Յաո Յունչժուն հայտարարել Է Պեկինի Սյանշանի համաժողովի շրջանակներում անցկացված արտակարգ խորհրդաժողովի պայմաններում:

Նրա խոսքով՝ նման հանգամանքներում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ եռակողմ համաձայնությանը միանալն այնքան Էլ արդարացի չի լինի Չինաստանի վերաբերմամբ:

Դրա հետ մեկտեղ նա ընդգծել Է, որ Չինաստանը հավատարիմ Է առաջինը միջուկային զենք չկիրառելու քաղաքականությանը, եւ այդ քաղաքականությունը փոխելն այնքան Էլ դյուրին չԷ:

Վերլուծաբանը նաեւ մատնանշել Է, որ միջուկային զսպման հիմնական տրամաբանությունը մնում Է առաջվանը, եւ քանակությունը մեծ նշանակություն չունի ճիշտ այնպես, ինչպես զինանոցի մեծացումն ու կրճատումը, քանի որ նույնիսկ փոքր քանակությամբ միջուկային զենքը բավարար կլինի հակառակորդին զսպելու համար, որը շատ ավելի մեծ զինանոց ունի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am