1000х90.jpg (78 KB)

Թիվ 31 ՏԸՀ-ն ինքնաբացարկի չորս դիմում է ստացել

Armenpress 15:48, 27 Հոկտեմբեր, 2021

ԳՅՈՒՄՐԻ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու ՏԻՄ ընտրությունները համակարգող թիվ 31 ՏԸՀ-ն ինքնաբացարկի դիմում ստացել է չորս թեկնածուներից:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ըստ ընտրական օրենսգրքի, հոկտեմբերի 27-ին 14:00-ին լրանում է Գյումրու ավագանու թեկնածուների ինքնաբացարկի ժամանակը: 

Թեկնածուներից 2-ը ներկայացնում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ընդ որում նրանցից մեկը ՔՊ-ի առաջին համար Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց թիվ 31 ՏԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը: «Ինքնաբացարկ է ներկայացրել նաև ՀՀԿ ավագանիների  ցուցակը գլխավորող Արտյոմ Ղուկասյանը: Մեկ ինքնաբացարկի դիմում էլ ներկայացվել է «Բալասանյան դաշինք» կուսակցությունից»,- նշեց նա: 

Հոկտեմբերի 28-ին Գյումրու ավագանու ընտրությունների անցողիկ շեմը հաղթահարած կուսակցությունների լիազոր ներկայացուցիչները տարածքային ընտրական հանձնաժողովից կստանան իրենց քաղաքական ուժի ավագանիների անվանական մանդատները։

 Արմենուհի Մխոյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am