Տիգրան Բարսեղյանը որակազրկվել է մեկ ամսով

Armenpress 16:28, 27 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և ղազախական «Աստանա»-ի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը որակազրկվել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են ղազախական ԶԼՄ-ները: Բարսեղյանը որակազրկվել է Ղազախստանի առաջնության 25-րդ տուրում  «Կայրաթի» դեմ հանդիպումից հետո  երկրպագուների հասցեին անհարգալից ժեստի համար։Ֆուտբոլիստը որակազրկվել է մեկ ամսով:

Ավելի վաղ` լուրեր կային, որ հայ կիսապաշտպանը մոտ է ղազախական ակումբից հեռանալուն:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am