Հայաստանի մի քանի ներկայացուցիչ մասնակցում է Grand Swiss շախմատային մրցաշարին

Armenpress 16:43, 27 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը կայանալու են Grand Swiss և կանանց Grand Swiss մրցաշարերը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանից տղամարդկանց մրցաշարում մասնակցում են 7 շախմատիստ՝ Լևոն Արոնյան, Սերգեյ Մովսեսյան, Հայկ Մարտիրոսյան, Ռոբերտ Հովհաննիսյան, Գաբրիել Սարգիսյան, Սամվել Տեր-Սահակյան և Մանուել Պետրոսյան։ Կանանց պայքարում ունենք երկու շախմատիստուհի՝ Էլինա Դանիելյան և Աննա Սարգսյան։  Մրցաշարերի հաղթողները իրավունք կնվաճեն մասնակցելու աշխարհի առաջնության թեկնածուների պայքարին։  Առաջին խաղը կկայանա հոկտեմբերի 27-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով՝ 17։00-ին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am