Քուվեյթի ղեկավարությունը Բեյրութից հետ է կանչում իր դեսպանին

Armenpress 15:17, 30 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քուվեյթի ղեկավարությունը խորհրդակցությունների համար Բեյրութից հետ է կանչում իր դեսպանին և պահանջում է իրենց երկրում Լիբանանի գործերի ժամանակավոր հավատարմատարին 48 ժամվա ընթացքում լքել երկիրը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է Քուվեյթի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

«Ելնելով նրանից, ինչը պատմականորեն կապում է Քուվեյթի Պետությունը եղբայրական Սաուդյան Արաբիայի հետ, արտաքին գործերի նախարարությունը որոշում է ընդունել խորհրդակցությունների համար հետ կանչել Լիբանանի Հանրապետությունում իր դեսպանին և պահանջել է էմիրաթում լիբանանյան դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին 48 ժամվա ընթացքում լքել երկիրը»,- ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ Լիբանանի դեսպաններին իրենց երկրներից արտաքսել էին Սաուդյան Արաբիան և Բահրեյնը՝ ի պատասխան Լիբանանի ինֆորմացիայի նախարարի՝ Եմենում հակամարտության մասին հայտարարության:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am