ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարն ապարդյուն Է որակել Իրանի հետ բանակցությունները

Armenpress 15:33, 24 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել Է, որ Իրանի հետ բանակցությունները կոնկրետ արդյունքների չեն հանգեցրել: Նոյեմբերի 24-ին այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«2021 թվականի նոյեմբերի 23-ին Թեհրանում կայացան իմ հանդիպումներն Իրանի փոխնախագահ Մոհամադ Էսլամիի եւ արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանի հետ»,- ասված Է հայտարարության մեջ: «Չնայած իմ բոլոր ջանքերին, այդ լայնընդգրկուն բանակցությունները եւ քննարկումներն Իրանի անվտանգության երաշխքների խնդրի լուծման շուրջը, որոնք մանրամասնորեն նկարագրված են երկու զեկույցներում, ապարդյուն եղան», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am