1000х90.jpg (78 KB)

Նիկոլ Փաշինյանը, Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հանդես են եկել եռակողմ հանդիպումն ամփոփող հայտարարությամբ

Armenpress 20:42, 26 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպման ավարտին հանդես են եկել ամփոփիչ հայտարարությամբ, որը շուտով հասանելի կլինի լրագրողների համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը,

 Ներկայումս Սոչիում ընթանում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Մինչ այդ կայացել էր Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի  առանձին հանդիպումը, ինչպես նաև Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումը:

Սոչիում նոյեմբերի 26-ին եռակողմ հանդիպման մասին ավելի վաղ հաղորդել էր Կրեմլի մամուլի ծառայությունը: Հաղորդագրության մեջ նշվում էր, որ  հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման հարցերին: Նշվում էր նաև, որ Փաշինյանը, Պուտինը և Ալիևը կնախանշեն Լեռնային Ղարաբաղում կայունությունն ամրապնդելու և խաղաղ կյանքի հաստատմանն ուղղված հետագա քայլերը: ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը ևս մեկ հանդիպում կունենան դեկտեմբերի 15-ին՝ Բրյուսելում ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am