1000х90.jpg (78 KB)

Պարեկներին կաշառելու փորձի համար քաղաքացին բերման է ենթարկվել ոստիկանություն

Armenpress 14:35, 27 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները նոյեմբերի 26-ին, ժամը 12.40-ին, Սեբաստիայի և Րաֆֆու փողոցների խաչմերուկում, դիմապակին թաղանթապատված լինելու և ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար, «Միցուբիշի» մակնիշի մեքենայի վարորդի նկատմամբ ցանկացել են կազմել վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից, վարորդը վարչական արձանագրություն չկազմելու նպատակով փորձել է կաշառել պարեկներին, ինչի համար բերման է ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին:Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նախապատրաստվում են նյութեր:

   



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am