1000х90.jpg (78 KB)

Տաշիրի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերել են Աշտարակ-Պռոշյան ճանապարհին

Armenpress 15:54, 27 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Տաշիրի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 26-ին Աշտարակ-Պռոշյան ճանապարհի հարակից դաշտավայրում հայտնաբերվել և Տաշիրի բաժին բերման է ենթարկվել 33-ամյա Ռադիկ Ծ.-ն, որը նոյեմբերի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից: 

Խափանման միջոցը՝ ստորագրություն: Ռ.Ծ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am