1000х90.jpg (78 KB)

Թուրքիայում հանգստի ժամանակ կորոնավիրուսով վարակված ՌԴ քաղաքացին մահացել է

Armenpress 16:57, 27 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի քաղաքացին, ով Թուրքիայում հանգստի ժամանակ վարակվել էր կորոնավիրուսով, մահացել է: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Անթալիայում ՌԴ գլխավոր հյուպատոսությունից:

Հայտնի է, որ կորոնավիրուսով վարակված ՌԴ քաղաքացին բարդացումներով տեղափոխվել էր թուրքական հիվանդանոց, որտեղ վերակենդանացման բաժնում մի քանի օր մնալուց հետո մահացել է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am