«Internatiօnal IDEA» կազմակերպությունը ՀՀ ԱՆ-ին աջակցելու է Սահմանադրական բարեփոխումների գործընթացում

Armenpress 20:34, 1 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը դեկտեմբերի 1-ին ընդունել է միջազգային «Internatiօnal IDEA»  (International Institute for Democracy and Electoral Assistance) միջկառավարական կազմակերպության ներկայացուցիչներին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Սահմանադրական բարեփոխումներն իրականացնելու հարցն ու հիմնադրամի ներկայացվածությունը՝ բարեփոխումների գործընթացում։

Ըստ աղբյուրի՝ «Internatiօnal IDEA»-ի ներկայացուցիչները ողջունել են Սահմանադրական բարեփոխումների գործընթացում արդարադատության նախարարության ջանքերը` ընդգծելով, որ բարեփոխումները կարևոր են, և դրանք պետք է ընդունելի լինեն ժողովրդի համար։

«Նախարարը շնորհակալություն է հայտնել «Internatiօnal IDEA»-ներկայացուցիչներին՝ Սահմանադրական բարեփոխումների գործընթացում ցուցաբերած աջակցության համար։

Կազմակերպության ներկայացուցիչները կարևորել են նախարարության կողմից իրականացվող աշխատանքները, և պատրաստակամություն են հայտնել աջակցել  արդարադատության ոլորտի բարեփոխումներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Արդարադատության նախարարն ու «Internatiօnal IDEA»-ի ներկայացուցիչները պայմանավորվել են համատեղ ջանքերով իրականացնել Սահմանադրական բարեփոխումները։

«Internatiօnal IDEA»-ն աջակցում է ժողովրդավարության կայունությանն ամբողջ աշխարհում։ Այս կազմակերպությունը երկու տասնյակից ավելի երկրների աջակցել է Սահմանադրական բարեփոխումների գործընթացում՝ այն ավելի թափանցիկ և ժողովրդավարական դարձնելու համար։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am