1000х90.jpg (78 KB)

Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 76 քաղաքացի

Armenpress 19:14, 2 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 76 քաղաքացի, այսպիսով մահերի թիվը երկրում հասել է 129 հազար 988-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:

Երկրում վերջին 24 ժամում գրանցվել է վիրուսի 3839 նոր դեպք, որից 623-ը հոսպիտալացվել է: Ընդհանուր առմամբ վարակված 6 մլն 125 հազար 596 քաղաքացիներից առողջացել է 5 մլն 901 հազար 532-ը:

3314 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապայի բաժանմունքներում:

57 մլն 867 հազար 860 իրանցիներ արդեն ստացել են պատվաստանյութի առաջին չափաբաժինը, երկրորդ չաբաժինը ստացել է 47 մլն 608 հազար 297 քաղաքացի: 1 մլն 145 հազար 493 իրանցի էլ արդեն ստացել է կորոնավիրուսի եմ պատվաստանյութի երրորդ՝ խթանիչ դեղաչափը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am