Ավստրիայում ցույցեր են ընդդեմ կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստման

Armenpress 17:26, 4 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի քանի հազար մարդ Վիեննայում դեկտեմբերի 4-ին դուրս են եկել խաղաղ ցույցի՝ ընդդեմ կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստման ու սահմանափակումների: Ցույցի մասնակիցները պահանջում են նոր խորհրդարանական ընտրություններ և հանդես են գալիս կամավորության սկզբունքով պատվաստվելու օգտին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ցուցարարների անվտանգությունը հսկելու գործում ներգրավված է շուրջ 1200 ոստիկան:

Ավստրիայում կորոնավիրուսի համավարակի չորրորդ ալիքի պատճառով, առողջապահական համակարգում փլուզումից խուսափելու նպատակով, նոյեմբերի 22-ից մինչև դեկտեմբերի 12-ը հայտարարվել  է համազգային լոքդաուն բոլոր քաղաքացիների համար:  Սահմանափակված է նաև բնակիչների տանից դուրս գալը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am