«Արարատ»-ը և «Ալաշկերտը»-ը հաղթեցին
ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության 16-րդ տուրի շրջանակներում կայացան երկու հանդիպումներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Նորավանք»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Ալաշկերտ»-ին ևզիջեց 0:2 հաշվով: «Ալաշկերտ»-ի կազմում աչքի ընկան Իսմայել Ֆոֆանան և Արտակ Եդիգարյանը:
Օրվա մյուս խաղում «Արարատ»-ն առավելության հասավ ԲԿՄԱ-ի նկատմամբ` 2:1 հաշվով: «Արարատ»-ի կազմում գոլերը խփեցին Սերժ Դեբլեն և Դիմիտրիե Պոբուլին:
Այժմ Հայաստանի առաջնության առաջատարը «Արարատ-Արմենիա»-ն է:
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ