Քուվեյթում գրանցվել է կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակման առաջին դեպքը

Armenpress 19:02, 8 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քուվեյթում գրանցվել է կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակման առաջին դեպքը եվրոպական երկրներից մեկի քաղաքացու մոտ, ով այդ երկիր ժամանելուց առաջ եղել է աֆրիկյան երկրներից մեկում, որտեղ կան տվյալ շտամով վարակման դեպքեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է քուվեյթյան KUNA լրատվական գործակալությունը:

Քուվեյթի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ վարակված եվրոպացին լիարժեք պատվաստված է եղել: Ներկայում նա Քուվեյթում մեկուսացման մեջ է գտնվում:

Ավելի վաղ կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակման դեպքեր էին գրանցվել Քուվեյթի հարևան Սաուդյան Արաբիայում, Բահրեյնում և Միացյալ Արաբական Էմիրություններում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am