Իրանում գրանցվել է օմիկրոն-շտամով վարակման առաջին դեպքը

Armenpress 18:27, 19 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի մայրաքաղաքում գրանցվել է կորոնավիրուսի SARS-CoV-2 Omicron շտամով վարակման առաջին դեպքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «ՌԻԱ Նովոստի»-ին, հայտարարել է Իրանի առողջապահության նախարարությանը կից Վարակիչ հիվանդությունների բուժման կենտրոնի ղեկավար Մոհամադ Մեհդի Գույյան:

«Այսօր առավոտյան հայտնաբերվել է Իրանում «օմիկրոնի» առաջին դեպքը մեր հայրենակցի՝ թեհրանցի տղամարդու մոտ, որը հենց նոր է վերադարձել հարևան երկրից», - IRIB հեռուստաալիքը մեջբերում է Գույյայի խոսքը՝ չհստակեցնելով, թե որ երկրից է ժամանել վարակվածը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am