Կարեն Վարդանյանի տրամադրած 100 մլն դրամ աջակցության շնորհիվ նոր բժշկական սարքավորումներով է համալրվել «Մուրացան» համալսարանական հիվանդանոցը

Armenpress 13:07, 21 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մուրացան» համալսարանական հիվանդանոցը համալրվել է նորագույն բժշկական սարքավորումներով՝ շարժական ռենտգեն, նորածինների բուժական հիպոթերմիայի և թոքերի արհեստական շնչառության սարքեր, նորածնային կյուվեզ, ջերմային տաքացուցիչ, էլեկտրոէնցեֆալոգրաֆիայի մոնիտորինգի համակարգ:

Բարերար Կարեն Վարդանյանը հիվանդանոցին է նվիրել ճապոնական և եվրոպական արտադրության  կյանք փրկող գերժամանակակից 11 նոր բժշկական սարքավորում, որոնք հնարավորություն կտան մանկական վերակենդանացման բաժանմունքում նորածինների խնամքն ու բուժսպասարկումը իրականացնել որակական ամենաբարձր  մակարդակով:

Ծրագրի ընդհանուր բյուջեն 100 մլն դրամ է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am