3 ծառայակիցներին սպանած ադրբեջանցին ձերբակալվել է

Armenpress 11:58, 3 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտնել է, որ իր ծառայակիցներին սպանած սերժանտ Ավազլի Էլհան Մահամադ օղլին հայտնաբերվել է. նրան ձերբակալել են՝ որպես կասկածյալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ադրբեջանի սահմանապահ զորքերի զինծառայող, սերժանտ Էլհան Ավազլին Քաշաթաղի շրջանում (Կուբաթլի) գնդակահարել էր երեք ծառայակիցների:

Սպանվել են ավագ լեյտենանտ Յուսիֆ Իսմայիլովը և կրտսեր սերժանտներ Ամիլ Ջալիլզադեն ու Ռաֆայել Իբրահիմովը: Ինչպես հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները, ծառայակիցներին գնդակահարելուց հետո Ավազլի Էլհան Մահամադ օղլին, թողնելով զենքը, փախել էր դեպքի վայրից:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am