Ավելի քան 239 մլն ՀՀ դրամի աջակցություն Ակբա ֆինանսական խմբից՝ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին

Armenpress 18:17, 5 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ակբա բանկը դեռևս 2020 թվականի հոկտեմբերին մեկնարկեց յուրօրինակ ծրագիր՝ բանկի կողմից թողարկվող Mastercard, Visa, ArCa և AmEx վճարային համակարգերի քարտերով իրականացված յուրաքանչյուր վճարման 0.3%-ն իր շահույթի հաշվին ուղղելով «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ակբա ֆինանսական խմբից, իրականացված այս ծրագրի շնորհիվ, ինչպես նաև Ակբա ֆինանսական խմբի  (Ակբա բանկ, ԱԳԲԱ Լիզինգ, Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ) կողմից ընդհանուր առմամբ հիմնադրամին է փոխանցվել ավելի քան 239 միլիոն ՀՀ դրամ:

Ակբա բանկն այսպիսով ամփոփում է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հետ մեկնարկած ծրագիրը՝ այս ընթացքում նպաստելով հիմնադրամի շահառուներին փոխհատուցումներ տրամադրելու կարևոր գործընթացին:

Բանկն իր Visa ԲԱՐԵՐԱՐ քարտատեսակով կատարված վճարային գործառնություններից 0.3%-ն իր շահույթի հաշվին նվիրաբերել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am