Հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ և ԱԹՍ-ներ. ՀՀ ՊՆ-ին հայտնի է հայկական կողմի 3 վիրավորների մասին

Armenpress 19:12, 11 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հունվարի 11-ին, ժամը 17։30-ի սահմաններում վերսկսել են կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ հավելելով, որ ժամը 18։30-ի դրությամբ փոխհրաձգությունը շարունակվում է։

«Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են։ Այս պահին հայտնի է երեք վիրավորի մասին։ Իրադրության զարգացումների վերաբերյալ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

           

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am