1000х90.jpg (78 KB)

ՆԱՏՕ-ն հրապարակել է տիեզերական ռազմավարությունը

Armenpress 20:06, 17 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հյուսիսատլանտյան դաշինքը հրապարակել է «ՆԱՏՕ-ի համապարփակ քաղաքականությունը տիեզերքում» ռազմավարությունը, որտեղ ասվում է, որ կոլեկտիվ պաշտպանության սկզբունքները պետք է կիրառվեն նաև տիեզերքում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով «Ռադիո Սպուտնիկ»-ին։

Դաշինքը համաձայնեցրել է տիեզերքում փոխգործակցության ռազմավարությունը դեռևս 2019 թվականի նոյեմբերին: Իսկ 2021 թվականի հունիսին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում որոշվեց, որ մասնակից երկրները համատեղ կպայքարեն տիեզերքում առկա սպառնալիքների դեմ:

Տեքստում նշվում է նաև, որ տիեզերական տեխնոլոգիաների առաջընթացը նոր ռիսկեր է ստեղծում դաշինքի համար։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am