1000х90.jpg (78 KB)

Արմեն Սարգսյանը և Մարիամ Ալ-Մուհեյրին քննարկել են համատեղ փոխշահավետ նախագծերի իրականացմանը վերաբերող հարցեր

Armenpress 10:54, 18 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 18-ին հանդիպել է ԱՄԷ շրջակա միջավայրի և կլիմայական փոփոխությունների նախարար Մարիամ Ալ-Մուհեյրիի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ նախարար Ալ-Մուհեյրին շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին «Աբու Դաբի կայունության շաբաթվա» շրջանակում անցկացվող կայուն զարգացման և կլիմայական փոփոխությունների խնդիրներին նվիրված համաժողովներին մասնակցելու համար։ Նշելով, որ ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 28-րդ համաժողովը (COP28) 2023թ.-ին տեղի է ունենալու ԱՄԷ-ում, նա ներկայացրել է կլիմայական փոփոխություններին դիմագրավելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ իր երկրի կողմից նախատեսվող մի շարք քայլեր։ Նախագահ Սարգսյանը և նախարարը քննարկել են կայուն զարգացում ապահովող մի շարք ոլորտներում հայ-էմիրաթական համագործակցության ընդլայնմանը, համատեղ փոխշահավետ նախագծերի իրականացմանը վերաբերող հարցեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am