ԱԺ-ն քննարկում է ԿԲ նախագահի տեղակալի ընտրության հարցը. թեկնածուն Հովհաննես Խաչատրյանն է

Armenpress 10:57, 18 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովը քննարկում է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի ընտրության հարցը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի պաշտոնի համար Ազգային ժողովին է առաջարկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Հովհաննես Խաչատրյանի թեկնածությունը։ Հովհաննես Խաչատրյանի կենսագրությունը ներկայացրեց ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը։

Հովհաննես Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը իր թեկնածությունը առաջարկելու համար։

Խաչատրյանն իր ելույթը նվիրեց անցած երկու տարում ֆինանսական համակարգում տեղի ունեցած զարգացումներին, Կենտրոնական բանկի համարժեք գործողություններին և իր ստանձնած դերին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am