Հայաստանը ձմեռային Օլիմպիական խաղերում կունենա 6 մասնակից  

Armenpress 11:26, 18 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերում կունենա 6 մասնակից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիան  ՀԱՕԿ-ին  տեղեկացրել  է  Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերին  հայաստանցի  չորս մարզիկների մասնակցության մասին:

Համապատասխան  միավորների  շնորհիվ  տեղ է հատկացվել  դահուկավազորդներ Միքայել Միքայելյանին,  Կատյա Գալստյանին, Անգելինա Մուրադյանին և լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանին:

Հիշեցնենք, որ օլիմպիական արտոնագիր ունի  նաև մեր  Թինա Կարապետյան -Սիմոն Սենեկալ գեղասահքի պարային զույգը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am