Իրանի, ՉԺՀ-ի եւ Ռուսաստանի համատեղ ռազմածովային վարժանքները Հնդկական օվկիանոսում կսկսվեն հունվարի 21-ին

Armenpress 12:58, 20 Հունվար, 2022

 ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի, Չինաստանի եւ Ռուսաստանի զինված ուժերի համատեղ ռազմածովային վարժաքները Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում կսկսվեն հունվարի 21-ին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 20-ին այդ մասին հայտնել Է ISNA գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի բանակի մամուլի ծառայությունը:

Զորավարժությունների ընթացքում կմշակվեն տարբեր տեսակի մանյովրներ, ներառյալ այրվող նավի փրկում, զավթված նավի ազատում եւ հրաձգություն թիրախներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am