Բրիտանիայում հորդորել են՝ սովորել ապրել COVID-19-ի հետ, որը «կարող է ընդմիշտ մնալ մեզ հետ»

Armenpress 16:06, 20 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսը կարող Է ընդմիշտ մեզ հետ մնալ, մենք պետք Է սովորենք նրա հետ ապրել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդը հունվարի 20-ին հայտարարել Է Sky News հեռուստաալիքով:

«Կորոնավիրուսը ոչ մի տեղ չի կորչի, այն մեզ հետ կլինի երկար տարիներ, այն կարող Է ընդմիշտ մնալ, բայց մենք պետք Է սովորենք նրա հետ ապրել»,-հայտարարել Է Ջավիդը:

Նախարարը նաեւ հավելել Է, որ, հնարավոր Է, անհրաժեշտ լինի ամենաամյա պատվաստում անցնել վիրուսի դեմ: Ավելի վաղ Ջավիդը կորոնավիրուսը համեմատել Է գրիպի հետ: Sky News-ին տված հարցազրույցում նա պարզաբանել Է, որ հարկավոր Է նույն ձեւով սովորել ապրել նաեւ COVID-19-ի հետ:

«Ցավոք, մարդիկ մահանում են նաեւ գրիպից: Վատ տարում գրիպից մահանում Է շուրջ 200 հազար մարդ, բայց մենք չենք փակում մեր ամբողջ երկիրը եւ անթիվ սահմանափակումներ չենք մտցնում դրա դեմ պայքարելու համար»,-հավելել Է նախարարը:

Նա նաեւ հաստատել Է առաջիկա շաբաթների ընթացքում չեղարկել կորոնավիրուսով ախտահարված մարդկանց համար ինքնամեկուսացման կանոնները:

Հունվարի 19-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել Է, որ Անգլիայում հաջորդ շաբաթ կչեղարկեն գործնականում բոլոր սահմանափակումները, որոնք անցյալ տարի մտցվել Էին օմիկրոն շտամի տարածման դեմ պայքարելու համար:

Մեծ Բրիտանիայի մյուս մասերում սահմանափակումների մասին հարցը կարգավորվում Է տեղական իշխանությունների կողմից, այլ ոչ թե՝ Լոնդոնի: Համավարակի ողջ ժամանակաշրջանում Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակման 15,5 մլն դեպք եւ հիվանդության հետեւանքներից ավելի քան 152 հազար մահ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am