ՌԴ-ի մտահոգությունների հետագա անտեսումը ամենալուրջ հետևանքներն է ունենալու. Լավրովը` Բլինքենին

Armenpress 21:59, 21 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ժնևում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենին հստակ տեղեկացրել է, որ ՌԴ-ի օրինական մտահոգությունների հետագա անտեսումը ամենալուրջ հետևանքներն է ունենալու: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նշվում է ՌԴ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

«Էնթոնի Բլինքենին հստակ ասվել է, որ Ռուսաստանի Դաշնության օրինական մտահոգությունների հետագա անտեսումը, որոնք առաջին հերթին կապված են Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ -ի դաշնակիցների կողմից Ուկրաինայի տարածքում շարունակվող ռազմական ուժերի և միջոցների լայնամասշտաբ ծավալման հետ, ամենալուրջ հետևանքներն է ունենալու», - ասված է հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am