Կարեն Չուխաջյանը դարձել է IBF Inter-Continental տիտղոսակիր

Armenpress 19:12, 23 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինահայ կիսամիջին քաշային բռնցքամարտիկ Կարեն Չուխաջյանը հաղթել է բրիտանացի Ռայան Մարտինին եւ դարձել IBF Inter-Continental տիտղոսակիր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով AnalitikaUA.net-ին։

Մենամարտը կայացել է նախօրեին Գերմանիայի Կարլսրուե քաղաքում անցկացված Facher Sport Management բռնցքամարտի երեկոյի ժամանակ։ 25-ամյա Կարենը 8-րդ ռաունդում հաղթել է իր մրցակցին տեխնիկական նոկաուտով:

Պարբերականը հիշեցնում է, որ Չուխաջյանը վերջին անգամ մենամարտել է անցած տարվա հուլիսին ՝ հաղթելով Նիկարագուայից Ռոբերտո Արիասին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am