1000х90.jpg (78 KB)

Մահացել Է ֆրանսիացի մոդելագործ եւ լուսանկարիչ Տիերի Մյուգլերը

Armenpress 12:51, 24 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 73 տարեկան հասակում վախճանվել Է ֆրանսիացի մոդելագործ, համանուն նորաձեւության տան ստեղծող, ինչպես նաեւ հայտնի դիզայներ եւ լուսանկարիչ Տիերի Մյուգլերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մենք խորը վշտով հայտնում ենք պարոն Մանֆրեդ Տիերի Մյուգլերի մահվան մասին, որը տեղի Է ունեցել կիրակի օրը՝ 2023 թվականի հունվարի 23-ին»,-ասվում Է հաղորդագրության մեջ, որը զետեղվել Է Facebook-ում մոդելագործի Էջում: Կուտյուրիեյի գործակալը «Ֆրանսպրես» գործակալությանը հայտարարել Է, որ մոդելագործը վախճանվել Է «բնական պատճառներով»:

Տիերի Մյուգլերը ծնվել Է 1948 թվականին Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում: Նա հագուստի դիզայներ Էր եւ կազմակերպում Էր նորաձեւության ցուցադրություններ, անցկացնում տեսարանային շոուներ: 1980-1990-ական թվականներին Մյուգլերը ձեռք Է բերել միջազգային ճանաչում, նրա հավաքածուները հաջողություն են ունեցել համաշխարհային մակարդակով: 1990-ական թվականներին նա հեռացել Է նորաձեւության աշխարհից եւ այդ ոլորտից լիովին դուրս Է եկել 2002 թվականին: Այդ ժամանակ նա փոխադրվել Է ստեղծագործության այլ ոլորտներ, զբաղվել Է լուսանկարչությամբ, շոուների համար կոստյումների ստեղծմամբ, օծանելիքների համար սրվակների դիզայնով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am