Քաղաքացիների կողմից ուղարկված ՃԵԿ խախտումների նյութերի հիման վրա կայացվել է վարչական տույժ նշանակելու 158 որոշում

Armenpress 11:20, 26 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Activesociety հավելվածում (Ճանապարհային ոստիկանության խախտումների արձանագրման կենտրոն) գրանցված է  137 քաղաքացի, որոնց կողմից ուղարկված նյութերի հիման վրա 2021 թվականի ընթացքում կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին 158 որոշում: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան` այս մասին ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

2021 թվականի հուլիսի 1-ից քաղաքացիները կարող են տեսա կամ լուսանկարահանել ճանապարհային երթևեկության կանոնները խախտած վարորդների մեքենան և ուղարկել Ճանապարհային ոստիկանության խախտումների արձանագրման կենտրոն: Տեսանյութում պետք է առկա լինի երթևեկության կազմակերպման այն տեխնիկական միջոցը, որի պահանջը խախտվել է՝ ճանապարհային նշանը, լուսացույցը, գծանշումը: Այն դեպքում, երբ իրավախախտումը պայմանավորված չէ որևէ տեխնիկական միջոցով սահմանված կարգը խախտելով` օրինակ մեքենայից աղբ նետելը, չզիջելը վերադասավորվելիս, կանգառը կամ հետադարձը կամուրջի վրա և այլ, ապա տեսանյութը պետք է համոզիչ և հնարավորինս ընդգրկուն ցուցադրի արարքի հանգամանքները: Բավարար չափով տեսանելի պետք է լինեն իրավախախտում թույլ տված վարորդի տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշի նիշերը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am