1000х90.jpg (78 KB)

Եվրադատարանը Թուրքիային պարտավորեցրել է փոխհատուցում վճարել գերմանացի լրագրողին

Armenpress 16:18, 26 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 26  ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) բավարարել է գերմանացի լրագրող Դենիզ Յուջելի հայցը և Թուրքիային պարտավորեցրել փոխհատուցում վճարել նրան:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է tr.euronews.com-ը:

ՄԻԵԴ-ը Թուրքիային պարտավորեցրել է Յուջելին վճարել 12 հազար 300 եվրո բարոյական փոխհատուցում և 1000  եվրո դատական ծախսերի փոխհատուցման համար:

Գերմանացի լրագրողը ձերբակալվել էր 2017թ.-ին 2016 թվականի հուլիսին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձից տեղի ունեցող մասսայական բռնաճնշումների և ձերբակալությունների շրջանում:

Յուջելը մեղադրվում էր  ահաբեկչական խմբավորումների քարոզչության շինծու մեղադրանքով:

Գերմանացի լրագրողը Թուրքիայում մեկ տարի գտնվել է  նախնական կալանքի տակ, վերադարձել Գերմանիա։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am