Ուգանդայի ազգային բնայգում փիղը ոտքերով մահացու տրորել է զբոսաշրջիկի

Armenpress 17:31, 26 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուգանդայի հյուսիս-արեւմուտքում գտնվող ազգային բնայգում փիղը ոտքերով մահացու տրորել Է Սաուդյան Արաբիայից ժամանած զբոսաշրջիկի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Independent տեղական հրատարակությունը:

Միջադեպը տեղի Է ունեցել հունվարի 25-ին Մուրչիսոն-Ֆոլսում:

Բնության պահպանության տեղական մարմինների ներկայացուցչի խոսքով՝ բնայգում գտնվող զբոսաշրջիկը, ինչպես նաեւ նրա երեք ուղեկիցները, հարձակման են ենթարկվել փղերի կողմից:

Հաղորդվում Է, որ զոհվածը հեռացել Էր ավտոմեքենայնից եւ չի կարողացել փախչել, երբ նրա վրա են նետվել կատաղած կենդանիները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am