ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատունը Վաշինգտոնին հորդորել է Կիևին չներքաշել պատերազմական գործողությունների մեջ

Armenpress 13:58, 29 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունը Վաշինգտոնին կոչ է անում դադարեցնել Ուկրաինային սպառազինելը, որոնք Կիևի ռեժիմին հրահրում են Դոնբասի բնակիչների դեմ բռնի արկածախնդրության:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Радио Sputnik-ին, այս մասին ասվում է դիվանագիտական ներկայացուցչության հայտարարության մեջ։

«Ակնհայտ է, որ Վաշինգտոնի կողմից Կիևի ռեժիմին նոր զենքերով անդադար ապահովելն իրականում դրդում է ռազմական արկածախնդրության՝ Դոնբասի բնակիչների դեմ։ Այսօր Ուկրաինայի զինված ուժերը կրակ են բացել քաղաքի մերձակայքում գտնվող Յասնոյե գյուղի բնակելի շենքի վրա»,- ասվում է դեսպանատան ֆեյսբուքյան էջում։

Դիվանագիտական առաքելության ներկայացուցիչների խոսքով՝ Վաշինգտոնն ամենօրյա ռեժիմով  «գովազդում» է իր  գործունեությունը՝ հարյուրավոր տոննա ռազմական օգնություն տրամադրելով, պատրվակ բերելով Ռուսաստանի Դաշնության կողմից ենթադրյալ հարձակումը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am