Շուշի. Շուշան Պետրոսյանը երկրպագուներին է ներկայացրել նոր ստեղծագործությունը

Armenpress 10:53, 1 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը երաժշտասերների դատին է հանձնել «Շուշի» ստեղծագործությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակն արդեն համացանցում է:

Երգի խոսքերի և երաժշտության հեղինակն Աննա Հովներն է, հոլովակի ռեժիսորը՝ Վահե Յանը, օպերատորը Սուրեն Թադևոսյանն է:

Շուշան Պետրոսյանը մասնակցել է Հայաստանում և արտասահմանում հայկական սփյուռքի ներկայացուցիչների համար կազմակերպված բազմաթիվ համերգների, հանդես է եկել մենահամերգներով։ Երգչուհին ունի բազմաթիվ սիրված երգեր, որոնցից են «Մայրիկ», «Պատրանքի թևով», «Իմ անուշ հայրենիք» և այլ ստեղծագործություններ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am