Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 57 քաղաքացի

Armenpress 19:23, 4 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 57 քաղաքացի, մահերի թիվը երկրում հասել է 132 հազար 681-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:

Իրանում վերջին մեկ օրում գրանցվել է վիրուսի 36 հազար 908 նոր դեպք, որից 2262-ը հոսպիտալացվել է:

Երկրում գրանցված ընդհանուր 6 մլն 520 հազար 707 դեպքից 6 մլն 130 հազար 566-ը հոսպիտալացվել է: 2085 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:

Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստացել է 61 մլն 20 հազար 487 քաղաքացի, երկրորդ չափաբաժինը՝ 54 մլն 405 հազար 243 քաղաքացի: Իսկ երրորդ՝ խթանիչ դեղաչափ ստացածների թիվն արդեն 19 մլն 23 հազար 540 է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am