ԱՄՆ զինվորականների առաջին խումբը փետրվարի 5-ին կժամանի Լեհաստան. Reuters

Armenpress 12:34, 5 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի անդամ երկրների դիրքերն ուժեղացնելու նպատակով Լեհաստան ամերիկացի զինվորների առաջին խումբը կժամանի փետրվարի 5-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Լրատվական գործակալության տվյալներով՝ ամերիկյան ռազմական տեխնիկան այս շաբաթ արդեն սկսել է տեղափոխվել Լեհաստան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am