Հազարավոր երևանցիներ մասնակցեցին Արթուր Գրիգորյանի վերջին հրաժեշտի արարողությանը

Armenpress 14:49, 6 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հազարավոր երևանցիներ և քաղաքի հյուրեր մասնակցեցին  կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի վերջին հրաժեշտի արարողությանը։ Ներկաները երկարատև ծափահարություններով ու նրա երգերի ներքո ճանապարհեցին Արթուր Գրիգորյանին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արարողությանը տեղի ունեցավ Արամ Խաչատրյան համերգասրահում, իսկ հուղարկավորությունը տեղի կունենա քաղաքային պանթեոնում:

ՀՀ ժողովրդական արտիստը երկարատև հիվանդությունից կյանքից հեռացել է փետրվարի 4-ին, հիվանդանոցում: ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Արթուր Գրիգորյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով`ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի  նախագահությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am