1000х90.jpg (78 KB)

Թեհրանի Մեծ շուկայում հրդեհ է բռնկվել

Armenpress 12:09, 12 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանի Մեծ շուկայում փետրվարի 12-ին խոշոր հրդեհ է բռնկվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Հրդեհի հետևանքով տուժել են մի քանի խանութներ ու կրպակներ, որոնց հստակ թիվն այս պահին չի հստակեցվում: Չկան տվյալներ նաև հրդեհի հետևանքով տուժած անձանց վերաբերյալ: Փրկարար ծառայությունները կարողացել են տեղայնացնել հրդեհը:

Դեպքի վայրում աշխատում է առնվազն վեց հրդեհ բրիգադ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am