ՌԼԴԿ-ն կոչ է արել չհավատալ Ժիրինովսկու մահվան մասին լուրերին

Armenpress 16:28, 13 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը կուսակիցներին բացատրություն է ուղարկել  Վլադիմիր Ժիրինովսկու իբր մահվան մասին չարագործների կեղծ զանգերի վերաբերյալ ՝ նշելով, որ տեղեկատվությունը կեղծ է եւ անհիմն, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴԼԿ կենտրոնական ապարատի առաջին ղեկավարի տեղակալ, Պետդումայի պատգամավոր Սերգեյ Կարգինովը:

Ավելի վաղ ՌԴ առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Ժիրինովսկին կորոնավիրուսով հոսպիտալացվել է փետրվարի 2-ին, նրա վիճակը գնահատվում է կայուն: Կուսակցությունից նաեւ հայտնել են, որ Ժիրինովսկին շարունակում է աշխատել։

«Եղել են սադրանքներ, գիշերային հեռախոսազանգեր Վլադիմիր Վոլֆովիչի մահվան առնչությամբ, դրանք տեղի են ունեցել ամբողջ երկրում։ Մենք պարզաբանել ենք իրավիճակը, որ դա սուտ է եւ անհիմն»,- նշել է Կարգինովը՝ հավելելով, որ զանգերը եղել են կեղծ հեռախոսահամարներից։

Նրա խոսքով՝ միջադեպի առնչությամբ հարցումներ են ուղարկվել ուժային կառույցներ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am