1000х90.jpg (78 KB)

ՌԴ քննչական կոմիտեի նախագահը հանձնարարել է քրեական գործեր հարուցել ԼԺՀ-ում բնակիչների զոհվելուց հետո

Armenpress 14:50, 20 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել է հետաքննել Դոնբասում խաղաղ բնակիչների մահվան հանգամանքները, հայտնում է գերատեսչության կայքը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ըստ աղբյուրի՝ փետրվարի 20-ի առավոտյան երկու խաղաղ բնակիչ է զոհվել ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունում ՝ Պիոներսկոյե բնակավայրի շրջանում ուկրաինացի ուժայինների հարձակման հետեւանքով։ Բացի այդ, Կոմինտերնովոյի ուղղությամբ գնդակոծության պատճառով խաղաղ բնակիչը կոնտուզիա է ստացել։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am