Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 223 քաղաքացի

Armenpress 21:41, 22 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 223  քաղաքացի, մահերի թիվն, այսպիսով` երկում հասել է 135 հազար 499-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:

Վերջին 1 օրում Իրանում գրանցվել է վիրուսի 22 հազար 073 նոր դեպք, որից 2399-ը հոսպիտալացվել է:

Իրանի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ գրանցված ընդհանուր 6 մլն 983 հազար 635 դեպքից 6 մլն 539 հազար 783-ն արդեն առողջացել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից: 3918 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 62 մլն 362 հազար 851 քաղաքացի, երկրորդ դեղաչափը՝ 55 մլն 214 հազար 782 քաղաքացի: Իսկ երրորդ, այսինքն` խթանիչ դեղաչափ ստացածների թիվը հասել է 22 մլն 490 հազար 043-ի:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am