Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 10 հազար դեպք

Armenpress 20:35, 23 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում փետրվարի 23-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 10 230 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1 մլն 575 հազար 999 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 7223  պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 48 մարդ, ընդհանուր մահերի թիվը 15 981 է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am