Ադրբեջանի նախագահը հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարարի հետ

Armenpress 13:58, 5 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Բաքու այցելած Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը:

Հանդիպման վերաբերյալ «Թվիթեր»-ի իր էջում գրառում է կատարել Չավուշօղլուն՝ մասնավորապես նշելով. «Հանդիպեցինք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Մենք ամրապնդում ենք մեր համագործակցությունը «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսի համաձայն: Գնահատեցինք քայլերը, որոնք ձեռնարկում ենք հանուն մեր տարածաշրջանում տևական խաղաղության ու կայունության»:

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am