1000х90.jpg (78 KB)

Նորընտիր նախագահ Խաչատուրյանը հանդիպել է  նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանի հետ

Armenpress 17:55, 13 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանը, Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնն ստանձնելու հանդիսավոր արարողությունից և «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցից հետո, տիկնոջ՝ Անահիտ Մինասյանի հետ հյուրընկալվել է Հանրապետության նախագահի նստավայրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացրել է ՀՀ նախագահի աշխատակազմը, Նախագահական պալատի մուտքի մոտ նրանց դիմավորել է ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը տիկնոջ՝ Մարիամ Մարգարյանի հետ։

«Դիմավորմանը հաջորդած զրույցի ընթացքում Ալեն Սիմոնյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին՝ Հայաստանի Հանարապետության պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ ու արդյունավետ աշխատանք մաղթել։

Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ մեծ պատասխանատվությամբ է ստանձնում Հանրապետության նախագահի պաշտոնը և իր գործունեության ընթացքում առաջնորդվելու է բացառապես համապետական և համազգային շահերով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ զրույցի ավարտին նրանք շրջել են նախագահական նստավայրի տարածքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am